Գերհզոր ուժերի միջև ծայրահեղ լարվածության ժամանակ որևէ կողմի կատարած քայլի գնահատականը դիմացինի կողմից ստանում է արտակարգ կարևորություն, քանի որ, ոչ ադեքվատ ու սխալ գնահատելու դեպքում, կտրուկ կավելանա ոչ միտումնավոր էսկալացիոն ռիսկերի մակարդակը։
Այսինքն, նման իրավիճակում հակամարտության որևէ կողմից կատարված նույնիսկ փոքր սխալը կարող է ունենալ աճող դոմինոյի էֆեկտ։
Այս իմաստով, գլոբալ անվտանգության ապահովման գործում հսկայական տարբերություն կա թեկուզև մեծ, բայց հաստատուն պահվող փոխադարձ վախի և փոխադարձ աճող վախի ստրատեգիաների միջև։
Հաստատուն փոխադարձ վախն ընկած է համարյա անխափան աշխատող գլոբալ անվտանգության համակարգի հիմքում, ինչպես ԽՍՀՄ-ի և Արևմուտքի միջև էր սառը պատերազմի ժամանակ։
Հաստատուն փոխադարձ ռիսկերի պայմաններում հակամարտության որևէ կողմի ձեռնարկած անմիտ կամ նպատակային որևէ ռիսկային քայլը կարող է ունենալ երկու շարունակություն՝
1․ Դեպի իրավիճակի բարդացում և էսկալացիա
2․ Դեպի կողմերից մեկի փլուզում՝ առանց էսկալացիայի, ինչպես տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի դեպքում՝ Գորբաչովի ոչնչով չարդարացված ու անմիտ քաղաքականության արդյունքում։
Պավել Բարսեղյան